ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 57566

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 57566
13.10.2020 | 14:00

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 745-ով՝ հասնելով 57566-ի, գրանցվել է մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 427-ով և հասել 46318-ի, իրականացվել է 2114 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 329 277-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 73 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 81 (կին), 58 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1340: Բուժվում է 9908 մարդ:

Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ